Հայաստանում հաստատվել են COVID-19-ի վերջին 2 ամսվա ամենաշատ դեպքերը․ ապաքինվել է 218 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել են COVID-19-ի վերջին 2 ամսվա ամենաշատ դեպքերը․ ապաքինվել է 218 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4134 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 296 327 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 491 նոր դեպք և 218 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 963 (ավելացել է ևս 4-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 56, 80 տարեկան տղամարդիկ և 84, 84 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է։