Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթների շրջանակում շարունակում է ստուգայցերը տնտեսվարողների մոտ` դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ ԱՆ N 17 նորմատիվ հրամանով։
«Ամուր սահմանը պետք է ամուր թիկունք ունենա, ուստի տեսչական մարմինը տնտեսվարողներին խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության այս ժամանակահատվածում առավել զգոն լինել, խստագույնս պահպանել համավարակի կանխման անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում:
Կառավարությունը, համավարակով պայմանավորված, սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: