Փաստեր կան. Զախարովան` Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին
Advertisement 1000 x 90

Փաստեր կան. Զախարովան` Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին

Ռուսաստանը տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն կոչ էր արել շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն միջոցներ ձեռնարկել արցախայն հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե որտեղից  տվյալներ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դա տեղեկություն է, որը Մոսկվան ունի։ Իհարկե, նման տեղեկություն եղել է ԶԼՄ–ներում, այն ներկայացված է մամուլում հրապարակումների և սոցցանցերում նյութերի տեսքով։

«Սակայն նման մեկնաբանություն անելիս, մենք, անկասկած, տիրապետում էինք նաև սեփական փաստերին, տեղեկություններին… Ներկա փուլում, սակայն, ես չէի ցանկանա մանրամասներ հրապարակել», – նշել է նա ի պատասխան այն հարցին, թե ով է արցախյան հակամարտության գոտի տեղափոխում այդ զինյալներին։

armeniasputnik.am



Նման նյութեր