Արցախում տիրող ադրբեջանական հարձակումներն անտարբեր չեն թողել ոչ մի հայի։ Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում մեջբերել է Սերժ Թանկյանի գրառումը․ Նա գրել է․
«Ինչպես գրել է իմ ընկեր Սերժ Թանկյանը․
Աշխարհը աչք փակեց․
* 1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա,
* 1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա,
* 2016 թվականին Ադրբեջանի Հայաստան ներխուժման վրա։
Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից»։