«Жара» եւ «Ту-лу-ла» երգերի կատարող, ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան երեկ Արցախ է մեկնել։ Ճանապարհին նա հայտնվել է ադրբեջանական անօդաչուների հարվածի տակ, իսկ ահա երեկոյան կիթառի նվագակցությամբ ապաստարանում իր մի քանի երգ է կատարել զինվորների համար։
Telegram-յան «WarGonzo» ալիքում, որի հեղինակը Սեմյոն Պեգովն է, նոր լուսանկար է հրապարակվել, որում երեւում է, թե ինչպես է երգչուհին ամբողջությամբ ծածկված զրահաբաճկոններով, իսկ գլխավերեւում սաղավարտ է։ Երգչուհու լուսանկարին կից Սեմյոն Պեգովը գրել է․ «Չիչերինային պատել ենք զրահաբաճկոններով»։