Մամուլի խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ ՀՀ վարչապետի խոսքը կոնտեքստից կտրելուց. պարզաբանում
Advertisement 1000 x 90

Մամուլի խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ ՀՀ վարչապետի խոսքը կոնտեքստից կտրելուց. պարզաբանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ Փաշինյանի խոսքերը կոնտեքստից դուրս ներկայացնելուց: Այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը.

«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:

Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»,- գրել է Գևորգյանը: