Պուտինը ԼՂ գոտում հնարավորինս արագ կրակի դադարեցման անհրաժեշտություն է տեսնում
Advertisement 1000 x 90

Պուտինը ԼՂ գոտում հնարավորինս արագ կրակի դադարեցման անհրաժեշտություն է տեսնում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգական բնույթ ունեն և որ ինքը մտահոգված է տեղի ունեցող զարգացումներով:

«Եվ Ադրբեջանը, և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ մեզ օտար մարդիկ չեն ապրում: Բավական է նշել, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 2 միլիոն Ադրբեջանցի և, մեր հաշվարկներով, 2 միլիոնից ավելի հայ: Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ սերտ, բարեկամական, անգամ ազգակցական կապեր ունեն երկու հանրապետություններում էլ»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հույս է հայտնել, որ առաջիկայում հակամարտությունը կդադարեցվի. «Դրա վերջնական պարպումը, ըստ ամենայնի, դեռ հեռու է, սակայն մենք, և ես կրկին ցանկանում են այդ մասին ասել, կոչ ենք անում կրակի դադարեցմանը: Դա պետք է անել հնարավորինս արագ»:

Ռուսաստանի նախագահն այս հայտարարություններն արել է ծննդյան օրվա առթիվ ռուսական պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում:



Նման նյութեր