Այս պահին Ղրիմում տեղի է ունենում «Մանկական Նոր ալիք 2020» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 10-ամյա արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը: Այս մասին ավելի վաղ տեղեկացել էինք պրոդյուսեր Լիրա Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:
Րոպեներ առաջ արցախցի երգչուհին ներկայացրել է մրցութային առաջին օրվա իր կատարումը, որից առաջ ասել է` «Ես Անի Պետրոսյանն եմ` Հայաստանից, Ստեփանակերտ քաղաքից»:
Ինչպես արդեն նշել էինք` մրցույթում Անիին ուղեկցում է նաեւ Միշան, որը դահլիճում ծածանել է Արցախի դրոշը: