Գրել էինք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը կանցկացնի՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատրաստվում են այդ հանդիպմանը, միևնույն ժամանակ ժամանակ են գտել հյուրընկալելու Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած երեխաներին:
Հիշեցնենք, որ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան եկած բոլոր երեխաները, որոնք զբաղվել են ֆուտբոլով և այժմ ցանկանում են շարունակել մարզումները, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հնարավորություն է ընձեռում մարզումներն անցկացնել ակադեմիայի թիմերի հետ միասին: Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 44-57-13։