Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող մոտ 11 000 երիտասարդ տարբեր անբուժելի հիվանդությունների կրող է
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող մոտ 11 000 երիտասարդ տարբեր անբուժելի հիվանդությունների կրող է

2016 թվականի նոյեմբերի դրությամբ  Ադրբեջանում ամուսնանալ պատրաստվող զույքերի համար նախատեսված պարտադիր բուժզննումն անցել է 219 256 մարդ:

Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության լրատվության բաժնի  փոխանցմամբ` ստուգում անցածներից 9 892-ի մոտ հայտնաբերվել է տալասեմիա, 828-ի մոտ` սիֆիլիս, 147-ի մոտ էլ` Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ) հիվանդությունները:

Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք էր ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:

Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ադրբեջանի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում էր, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:



Նման նյութեր