Ելիսեյան պալատը ուրբաթ օրը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղում զինադադար կարող է հաստատվել, հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները։
«Հանրապետության նախագահը երեկ երեկոյան կրկին զրուցել է Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ։ Իրադրությունը տանում է զինադադարի մոտ ժամանակներս, նույնիսկ եթե այս պահին իրավիճակը դեռ անկայուն է»,- մեջբերում է արվում Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունից։
Փոխանցում է Interfax-ը։