ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը
Advertisement 1000 x 90

ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են երկրների միջև ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Առաջինը քննարկվել է համավարակի պայմաններում ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: Այս հարցը շատ կարևոր է, այն ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև գործարար ակտիվության: Քննարկումները վստահություն են ներշնչում, որ ուղևորափոխադրման հարցերը շատ արագ լուծումներ կստանան»,- ասաց Մյասնիկովիչը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, աշխարհում մի շարք երկրներ դադարեցրել են ուղևորափոխադրումները, այդ երկրների մի մասը արդեն հանել է արգելքը:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նորայր Շողիկյան