Դեսպանը վերահաստատել է ռազմագործողությունները դադարեցնելուն ուղղված Ֆրանսիայի պատրաստակամությունը
Advertisement 1000 x 90

Դեսպանը վերահաստատել է ռազմագործողությունները դադարեցնելուն ուղղված Ֆրանսիայի պատրաստակամությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումերը:



Նման նյութեր