Այսօր ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
lenta.ru-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել են նրա շտաբից:
«Աթամբաեւը ձերբակալված է, այժմ որոշվում է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,- նշել են շտաբում:
Ավելի վաղ Բիշքեկից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նրա առանձնատան մոտ էին կենտրոնացվել ուժայինների հատուկ ստորաբաժանումներ:
Ձերբակալման մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Ձերբակալման փաստն արդեն հավաստել Է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):
Պետկոմիտեն նաեւ հայտնել է, որ նախկին նախագահը ձերբակալվել Է Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակում: