Տղան փրկել է խեղդվող քրոջը՝ հիշելով դպրոցում սովորած դասը
Advertisement 1000 x 90

Տղան փրկել է խեղդվող քրոջը՝ հիշելով դպրոցում սովորած դասը

Բրիտանական Լանքաշիր կոմսության Բլեքբերն քաղաքի երիտասարդ բնակիչ Հարիսոն Ուոլմսլին չի զարմացել, երբ տեսել է իր խեղդվող քրոջը, հիշել է դպրոցում սովորած առաջին բուժօգնության դասը և փրկել աղջկան, գրում է Daily Mail-ը:

Տասնամյա Հարիսոնը խաղաղիս է եղել իր սենյակում, երբ հանկարծ շեմքին հայտնվել է նրա կրտսեր քույրը՝ վեցամյա Եվան: Նա լաց էր լինում, քանի որ խեղդվում էր LEGO-ի մասնիկից և դրա պատճառով ծանր էր շնչում:

Հարիսոնն անակնկալի չի եկել: Նա անմիջապես օգնության է կանչել իրենց ծնողներին, և մինչ մեծահասակները շտապել են սենյակ, երեխան հիշել է այն, ինչ իրեն սովորեցրել էին դպրոցում՝ առաջին օգնության դասի ժամանակ, այն է՝ ինչպես փրկել խեղդող մարդուն Հեյմլիխի մեթոդով:

Եղբայրը թիկունքից բռնել է քրոջը և ուժեղ սեղմել է նրա փորը: Նրա արագ արձագանքը փրկել է Եվային. խորանարդը դուրս է եկել նրա կոկորդից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր