Հավայան կղզիներում սերֆինգիստ Դուգ Ֆալթերը տարիներ առաջ ալիքների մեջ կորցրել էր սերֆինգի իր տախտակը: Երկուսուկես տարի անց այն հայտնաբերվել է այլ կիսագնդում՝ Ֆիլիպիններում, գրում է Fox News-ը:
Ֆալթերը շատ հուզված է եղել, քանի որ, ըստ նրա, այս տախտակի վրա նա «որսացել է իր կյանքի ամենամեծ ալիքները»: Սերֆերը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում պատմել է իր կորստի մասին:
Հաղորդվում է, որ տախտակը, անցնելով 5.2 հազար մղոն (8369 կմ), հայտնվել է Ֆիլիպինների ափամերձ Սարանգանի նահանգում: Տեղացի մի ձկնորսից այն գնել է սերֆինգով զբաղվել ցանկացող տարրական դպրոցի մի ուսուցիչ:
Ֆիլիպինցին նկատել է լոգոտիպը տախտակի վրա և դրա միջոցով գտել է նախորդ սեփականատիրոջը սոցիալական ցանցում:
Ֆալթերն այժմ ցանկանում է մեկնել Ֆիլիպիններ՝ շնորհակալություն հայտնելու տեղի բնակիչ Բրանսուելային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը