Որքա՞ն երկար է ապրում կորոնավիրուսը փողերի եւ սմարթֆոնների վրա
Advertisement 1000 x 90

Որքա՞ն երկար է ապրում կորոնավիրուսը փողերի եւ սմարթֆոնների վրա

Կորոնավիրուսը սենյակային ջերմաստիճանում կարող է 28 օր շարունակ ապրել հարթ մակերեսների վրա: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի գիտնականները, ովքեր որոշել էին պարզել կորոնավիրուսի «կյանքի տեւողությունը» թղթադրամների, մետաղական բռնակների եւ սմարթֆոնների մակերեսի վրա: Նոր հետազոտությունը հրապարակվել է Virology Journal-ում:

Հետազոտության հեղինակների կարծիքով` ամենավտանգավորը ոչ ծակոտկեն մակերեսներն են, ինչպիսիք են ապակիները, թղթադրամները եւ չժանգոտվող պողպատից առարկաները: Այդպիսի մակերեսների վրա պլյուս 20 աստիճանի դեպքում վիրուսը կարող է մնալ մոտ մեկ ամիս, 30 աստիճանի դեպքում` մինչեւ երեք շաբաթ: Միայն պլյուս 40 աստիճանի դեպքում է կորոնավիրուսը մի քանի օր ապրում այդպիսի մակերեսների վրա:

Ըստ գիտնականների` շատ վտանգավոր են նաեւ սմարթֆոնների էկրանները, քանի որ, ի տարբերություն ձեռքերի, մարդիկ դրանք նույնքան հաճախ չեն ախտահանում:

news.am