Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա էին ժամանել Սիրիայից՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։
Այս մասին իր Telegram-ալիքում հաղորդել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Վերջին ժամանակներն այդ «շայթանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի տարածքից դուրս, թաքնվում էին Սիրիայում և ուրիշ երկրներում։ Իսկ հիմա, պատվեր ստանալով իրենց արևմտյան հովանավորներից, նրանք վերադարձել էին և որոշել ահաբեկչական գործողությունների ամբողջ շարք իրականացնել»,- գրել է Կադիրովը։
Ըստ Կադիրովի՝ այդ գրոհայինները վաղուց օպերատիվ բազայում էին և հետախուզման մեջ էին գտնվում։ Նա նաև հրապարակել է ոչնչացված զինյալների տվյալները։
Նրանցից երեքը ծնունդով Գրոզնիից են, գրանցված են Չեչենական Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, բայց նրա ծննդյան վայրը չի նշվում։
Փոխանցում է tass.ru-ն։