Գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ շատ ժամանակ մարդիկ մոռանում են, որ իրենք էլ են կազմում բնության մի մասնիկը։ Այս հրաշքը գտնվում է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ճանապարհին։
Գյուղացիները նշում են, որ ծառն արդեն 6 տարուց ավելի է, ինչ այսպիսի տեսք ունի և նման է տատիկի, ով կարծես հսկում է գյուղը։ Պետք է սիրենք ու գնահատենք բնությունը, պետք է պահպանենք ու պաշտպանենք բնությունը, որ կարողանանք տեսնել ու վայելել այնպիսի հրաշքներ, ինչպիսին ներկայացվում է ֆոտոռեպորտաժում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի