Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև
Advertisement 1000 x 90

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև

(English below) Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև:

Այսօր նաեւ Չեխիայի Հանրապետության Սենատն է ընդունել բանաձեւ եւ կառավարությանը դիմել մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկով։

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային՝ ներդրված ջանքերի և կատարված աշխատանքի համար:

Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Կոմիտեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին վերջ տալ զինված հակամարտությանը, թույլ տալ զոհերի աճյունների արժանապատիվ հանձնումը հողին և վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձևաչափով: Կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ և արտահայտում է իր վրդովմունքը քաղաքացիական թիրախների ռմբակոծման, ինչպես նաև միջազգանորեն արգելված զենքի, մասնավորապես՝ կասետային ռումբերի կիրառման կապակցությամբ:

The Foreign Affairs Committee of the Chamber of Deputies of the Parliament of the Czech Republic has issued a Resolution on the Nagorno-Karabakh conflict.

In the Resolution the Foreign Affairs Committee calls on the governments of third countries not to become involved in the conflict and not to allow individual militants from other areas to transfer to the Nagorno-Karabakh conflict zone.

The Committee calls on all parties to the conflict to put an end to the armed conflict, to allow the remains of the victims to be dignified and to return to negotiations in the format of the OSCE Minsk Group and its Co-Chairs. The Committee expresses regret over the loss of lives, and expresses its indignation at the bombing of civilian targets, as well as the use of internationally banned weapons, in particular cluster bombs.

As the head of the RA NA Armenia-Czech Republic Friendship Group, I extend my gratitude to Mr. Marek Benda, Chairman of the Committee on Constitutional and Legal Affairs of the Chamber of Deputies of the Parliament of the Czech Republic and head of the Czech Republic-Armenia Friendship Group, for all the efforts and dedication!

https://www.psp.cz/sqw/text/text2.sqw?idd=144547…

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

(English below) Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է…

Gepostet von Gayane Abrahamyan am Mittwoch, 14. Oktober 2020

 



Նման նյութեր