ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, Մոսկվան դա հաշվի կառնի: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ը մեր խոսակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, թեեւ պաշտոնապես տիեզերքը նրանց դոկտրինաներում Է, ինչպես եւ կիբեռտարածությունը ներառված Է մարտական գործողությունների ասպարեզում: Եվ, իհարկե, մենք դա չենք կարող հաշվի չառնել»,-ասել Է Լավրովը՝ ռուսաստանյան երեք ռադիոկայաններին, ներառյալ Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն ցանկանում հաշվի առնել այն փաստը, որ իրենք «խաչ են դրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման շուրջ պայմանագրին իրենց միանալու վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: