«Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն». Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ
Advertisement 1000 x 90

«Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն». Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ

Tert.am-ը գրում է․ Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն:

«Ես ասացի դա պարզ և հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ:

Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



Նման նյութեր