Մենք ուտոպիական պատկերացումներ ենք ունեցել միջազգային կառույցների մասին՝ կարծելով, թե արդարությունն է իշխում. համոզվեցինք, որ այդպես չէ. Արծրուն Պեպանյան. tert.am
Advertisement 1000 x 90

Մենք ուտոպիական պատկերացումներ ենք ունեցել միջազգային կառույցների մասին՝ կարծելով, թե արդարությունն է իշխում. համոզվեցինք, որ այդպես չէ. Արծրուն Պեպանյան. tert.am

Մենք ուտոպիական պատկերացումներ ենք ունեցել միջազգային հանրության, միջազգային կառույցների մասին: Մեզ թվացել է՝ այնտեղ արդարությունն է իշխում, հետևաբար՝ եթե դու ճիշտ լինես, նրանք քեզ հետ կլինեն, բայց համոզվեցինք, որ այդպես չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին միջազգային արձագանքներին:

Ըստ Պեպանյանի՝ միջազգային հանրության լռության մի քանի պատճառներ կարող են լինել. «Հնարավոր տարբերակներն են կաշառելը, տնտեսական շահերի` ի հայտ գալը՝ (ադրբեջանական  գազամուղ կա, որոշ երկրներ դրանից օգուտ ունեն, և իրենց ձեռնտու է գոնե լուռ մնալ, ոմանք էլ չեն թաքցնում բացահայտ օժանդակությունը), և աշխարհաքաղաքական խաղերը. այս տարածաշրջանը եղել է ռուսական ազդեցության գոտի, և որոշ ուժեր կուզեին Ռուսաստանին դուրս մղել, և դրա համար այժմ չեն փորձում անդրադառնալ պատերազմում Թուրքիայի մասնակցությանը»,- ասաց նա:

Վերջին հանգամանքը, ըստ Պեպանյանի, արտաքին քաղաքականությունն է բոլոր այն ուժերի, պետությունների հետ, որոնք նման իրավիճակում գուցե այս կամ այն չափով սատարեին: «Լարվածություն ենք ստեղծել ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի հետ: Այս բոլոր հանգամանքները կան, դրա համար հիմա միայնության մեջ ենք: Հույս ունեինք, թե իշխանությունն աշխատում է արևմտյան երկրների հետ, հետո պարզվեց, որ Արևմուտքը ընդհանրապես աչք փակեց: Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եվրոպական շատ երկրներ՝ նույնպես»,- ասաց Պեպանյանը:

Ամբողջությամբ՝ tert.am