Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Տողը, Տիգրանավանը, Այգեհովիտը. հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրերը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Տողը, Տիգրանավանը, Այգեհովիտը. հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրերը

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Ինչպես տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

«Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում են ԱԻ պետական ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ՊԲ ստորաբաժանումները բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակ չեն վարում, միայն` ռազմական նշանակետերի: