Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին սև ցուցակ է ընդգրկել Բաքվի հետ չհամաձայնեցված կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: