ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արդեն գերձայնային հրթիռներ ունի:
«Մենք այժմ գերձայնային հրթիռներ ունենք»,-ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հաղորդել Էր գերձայնային հրթիռների նախատիպերի փորձարկումների մասին: Ցամաքային ուժերի նախարար Ռայան Մաքքարթնին նախօրյակին հայտարարել Է, որ հրթիռը վայրԷջք Է կատարել թիրախից «վեց դյույմ» (15 սանտիմետր) հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: