Թորոսյանն այցելել է Սյունիքի՝ վիրավորված զինծառայողներին բուժող բժշկական կենտրոններ
Advertisement 1000 x 90

Թորոսյանն այցելել է Սյունիքի՝ վիրավորված զինծառայողներին բուժող բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ` ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում նաև շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բժշկական անձնակազմերին այս ճակատում «կռվելու» և զինվորների կյանքը փրկելու համար: