Հիմա գործում է ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանությունն ու իրենց քարոզչությունն անընդատ յուղ է լցնում այդ կրակի մեջ
Advertisement 1000 x 90

Հիմա գործում է ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանությունն ու իրենց քարոզչությունն անընդատ յուղ է լցնում այդ կրակի մեջ

Ինձ թվում է, հիմա մեր օգտին խաղացող կարևոր գործոններից է դառնում Ալիևի «պոնտերը»:

Ինքն անընդատ բարձրացնում է խաղադրույքները:

Հիմա արդեն ավելի ու ավելի բաց ասում են, թե մինչև ամբողջ Ղարաբաղը չվերցնենք, չենք ավարտի պատերազմը:

Ու որքան հասկանում եմ, սա արդեն Ալիևի վերահսկողությունից էլ դուրս է: Իրենց հանրության մի ստվար հատված (հավանաբար նախևառաջ՝ Բաքվի կոմֆորտում ապրողները) այս գծի մեջ է, ու արդեն Ալիևն էլ ոչ միայն ասողն է, այլև սրանց պատանդը:

Զարմանլիորեն դնում է իրեն «կորցնելու բան չունեցողի» դերի մեջ, որում հայերս բնականից ենք, իսկ ինքը կարող էր չլինել:

Որքան հասկանում եմ, էլ չի կարող ասել, դե պայմանական Չոջուղ Գյորբագյորլուն վերցրեցի, մնացածն էլ մի երկու տարի անց: Այսինքն՝ չափավոր հաջողության շանսից ինքն իրեն զրկել է:

Հիմա գործում է ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանությունն ու իրենց քարոզչությունն անընդատ յուղ է լցնում այդ կրակի մեջ:

Դա մեր գործը հա՛մ բարդացնում է, հա՛մ հեշտացնում՝ նայած մենք որքան ուժեղ կլինենք:

Նպատակն ավելի հստականում է:

Այստեղ կարևոր է հիշել հետևյալը՝ մենք կանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր բանակը պահպանում է իր մարտունակությունն, իսկ թիկունքն իր միասնականությունն ու հոգեբանությունը:

Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից


Նման նյութեր