Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական իրականությունից կտրված հայտարարությամբ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին հնչեցնելով նոր մեղադրանքներ:
Թուրքիայի նախագահը իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին զենք են տրամադրում:
Էրդողանը հայտարարել է, իբր Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան սատարում են Հայաստանին, ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում՝ զենքի տեսքով: