«Մի՛ եղեք կույր». մեծաթիվ հայեր, շոու-բիզնեսի անդամներ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում
Advertisement 1000 x 90

«Մի՛ եղեք կույր». մեծաթիվ հայեր, շոու-բիզնեսի անդամներ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում

Բազմաթիվ քաղաքացիներ Մատենադարանի հարակից տարածքից քայլերթով գնացել են դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. նրանք բողոքի ակցիա են անում ըդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի: Նրանց են միացել նաև դերասաններ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխան արձագանք տա Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Ակցիային մասնակցում են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հումորիստ Տիգրան Գևորգյանը և այլք:

«Այս ակցիայով փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջապես արթնանան: Պետք է աշխարհն էլ վերջապես հասկանա, որ ամեն ինչ նավթով, գազով ու զենքով չի լուծվում: Մենք նաև պետք է հասկանանք, թե ներկայացուցիչներն ինչու չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Ռաֆայել Երանոսյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ակցիաները շարունակական կլինեն:

Նա նշեց, որ իրենք նամակ են ուղարկել, որտեղ նշված են բոլոր պահանջները, սակայն պատասխան չեն ստացել:

Ակցիայի մասնակիցները բացականչում էին. «Ճանաչում», «Մի եղեք կույր», «Էրդողան, ահաբեկիչ», «Իջեք ներքև» և այլն:



Նման նյութեր