Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքի ժամանակ վթարի Է ենթարկվել Սու-34 ռմբակոծիչը: Այդ մասին հաղորդել են Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունում:
«Հոկտեմբերի 21-ին Խաբարովսկի երկրամասում պլանային ուսումնա-վարժական թռիչք անցկացնելիս վթարի Է ենթարկվել Արեւելյան ռազմական օկրուգի Սու-34 ինքնաթիռը: Օդաչուները կատապուլտվել են:
Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում»,-ասել են մամուլի ծառայությունում:
Զինվորականների խոսքով, ներկայում անձնակազմի անդամները տարհանվել են բազավորման օդակայան: «Թռիչքը կատարվել Է առանց մարտական լրակազմի:
Ինքնաթիռն ընկել Է անտառա-հարթավայրային տեղանքում: Գետնի վրա ավերածություններ չկան»,-ասել են մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ պատահարի պատճառները եւ հանգամանքները պարզելու համար վթարի վայր Է ուղարկվել Արեւելյան ռազմական օկրուգի հանձնաժողովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: