Այսօր Սիթիում առևտուր էի անում Բուժականի մեր հայրենակիցների համար, ԷԴԳԱՐ ՀԵԼՀԵԼՅԱՆ ջանի աջակցության շնորհիվ ահագին բան առանք, հիմա կասիռը լենտայով էդ հարյուրավոր ապրանքներն ա անցկացնում, մեկ էլ մի տատի եկավ, ձեռքը 2 հատ պլիտկա։ Կասիռին ասում ա կարա՞ք սա հաշվեք ես գնամ։ Էս աղջիկն էլ դե ասում ա չէ, պետք ա սպասեք։ Ապրանքը իրոք շատ էր, ասում եմ անց կացրեք, տվեք իրեն, ես կվճարեմ։ Անում ենք, կողքից մի կին իր կողքի կնոջը ասում ա. «Սենց շուստրիություն են անում էլի, յախք, լիքն են էս տեսակ մարդիկ»։ Մտքովս չէր էլ անցել, որ տատին հատուկ ա անում, բայց որ ասեցին, ինձ մոտ էլ կասկած առաջացավ։ Նենց չի որ էդ 200 դրամի խնդիրն էր, բայց դե ասում եմ նեուժելի էս ժամանակ էլ են տենց էժան բաներ անում։ Տենց մտքերով ֆռացի, մեկ էլ տեսնեմ տատին ձեռքի կոպեկները, որոնցով պիտի վճարեր շոկոլադի համար հերթով գցում ա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի արկղը…
Ես էլ առհասրակ միշտ մտքումս ունենում եմ, որ մարդիկ խաբում են, բայց էս անգամ ահավոր ուրախացա, որ մտքովս դա չի էլ անցել ու էդ տատին էլ իրոք էդ տեսակ մարդկանցից չէր։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր Սիթիում առևտուր էի անում Բուժականի մեր հայրենակիցների համար, ԷԴԳԱՐ ՀԵԼՀԵԼՅԱՆ ջանի աջակցության շնորհիվ ահագին բան…
Gepostet von Vazgen Sagatelyan am Mittwoch, 21. Oktober 2020