Ազգությամբ հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որը մոտ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից:
Ռուսոյի այն հարցին՝ ինչպես է Պեգովը վերաբերվում նրան, որ Ադրբեջանում իրեն համարում են «անցանկալի անձ», լրագրողը պատասխանել է, որ առաջին հերթին դա թուլության դրսևորում է, այսինքն, երբ մի ամբողջ երկիր փորձում է պայքարել մի սովորական լրագրողի դեմ:
«Ինձ համար դա մասամբ հաճելի է և որոշակի հպարտություն է առաջացնում, սակայն այդ ամենին հատուկ ուշադրություն չեմ դարձնում»,-ասել է Պեգովը: