Կասետային զինամթերքի կիրառումն անընդունելի է.Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին
Advertisement 1000 x 90

Կասետային զինամթերքի կիրառումն անընդունելի է.Սադեթ Կարաբուլութը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանին

Նիդերլանդների խորրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութը անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կասետային զինամթերքի կիրառումը և իր երկրի կառավարությանը կոչ է անում ինչ-որ բան անել՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար:

Սադեթ Կարաբուլութն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում՝ կիսվելով Human Rights Watch-ի հրապարակմամբ, որում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմից կասետային զինամթերքի կիրառման փաստագրված դեպքերի մասին:

«Սկանդալային, անընդունելի. կառավարությունը պետք է խստորեն խոսի այս մասին և ինչ-որ բան անի Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- նշել խորրդարանականն ու կոչ արել «կոտրել լռությունը»:



Նման նյութեր