ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. Փալոն
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. Փալոն

ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

«Ես զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը մանրամասն գնահատական տվեց Արցախի հակամարտությանը: ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը»,-նշել է կոնգրեսականը:



Նման նյութեր