Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում:
«Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ անվանում: Գնացեք և ասացեք սա ժողովրդին, հայեր: Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Թրամփը: