Կիրակի գիշերը անհայտ անձինք փորձել են հրկիզել Բեռլինում տեղակայված Ռոբերտ Կոխի ինստիտուտի շենքը, որտեղ վարվում է կորոնավիրուսի վիճակագրությունը Գերմանիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությանը:
«Անցած գիշեր Ռոբերտ Կոխի ինստիտուտի շենքի ուղղությամբ նետել են պայթուցիկ սարքեր»,- ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ անվտանգության աշխատակիցը տեղական ժամանակով 2.40-ի շրջանում նկատել է մի քանի մարդու, որոնք ինստիտուտի շենքի դիմային հատվածի ուղղությամբ նետել են շշեր: Դեպքի հետեւանքով կոտրվել է պատուհանի ապակին, իսկ բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: