Վազգեն Մանուկյանն աշխատավայրում է, ոչ ոք իրեն չի ձերբակալել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Վազգեն Մանուկյանն աշխատավայրում է, ոչ ոք իրեն չի ձերբակալել. hraparak.am

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին իր՝ կառավարությանը հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ձերբակալել է։ Մանուկյանը մեր զանգերին չպատասխանեց, փոխարենը նրա խոսնակի՝ Անի Գասպարյանի հետ խոսեցինք։ Վերջինս ասաց, որ տեղեկությունը սխալ է։

«Ոչ, Վազգեն Մանուկյանն աշխատավայրում է, ոչ ոք իրեն չի ձերբակալել», -ասաց նա։

Իսկ իրավապահները իրեն անհանգստացրե՞լ են իր այդ հայտարարությունից հետո, խոսնակն ասաց․ «Առայժմ՝ ոչ»։

hraparak.am



Նման նյութեր