Պատերազմը փոխում է ամեն ինչ ու բոլորիս` մեր ընկալումները, սպասումներն ու գործողությունները, մենք այլ մարդ ենք` անհատակ ատելությամբ, անհաղթ վճռականությամբ, հաղթանակը միայն մեկ դիտանկյունից տեսնելու ունակությամբ։
Արցախում ինքս ինձ հաճախ չեմ ճանաչում. վախ, ինքնապաշտպանական բնազդ… սրանք մի տեսակ բթացել են։ Կա մեկ գերնպատակ` հաղթանակ, որի համար էլ կա մեկ ելք` կռվել ու ոչնչացնել թշնամուն։
Այո, հենց այս բառերով, ու եթե նախկինում այս հակամարդկային զենքը տեսնելիս մտածելու էի. երանի մարդկությունը երբեք այն այլեւս չարտադրի, չստեղծի, չկիրառի… հիմա մտածում եմ` երբ ենք մենք էլ սրանից արտադրելու, որպեսզի այլեւս որեւէ մեկից կախում չունենանք, որեւէ մեկի կոչին չսպասենք ու ինքներս մեր ուժով ու զենքով պարտադրենք մեր խաղաղությունն ու հաղթանակը։
Ելքը մեկն է` այսօր ՀԱՂԹԵԼ ՈՒ ՀԶՈՐԱՆԱԼ, տարբերակ այլեւս չունենք, կամ կռվում ու հաղթում ենք, կամ` չենք լինում։
Գայանե Աբրահամյանի էջից:
Պատերազմը փոխում է ամեն ինչ ու բոլորիս` մեր ընկալումները, սպասումներն ու գործողությունները, մենք այլ մարդ ենք` անհատակ…
Опубликовано Gayane Abrahamyan Понедельник, 26 октября 2020 г.