«Յոթը չափիր, մեկ կտրիր»․ Էրդողանին խորհուրդ են տալիս չհրաժարվել ֆրանսիական ապրանքներից
Advertisement 1000 x 90

«Յոթը չափիր, մեկ կտրիր»․ Էրդողանին խորհուրդ են տալիս չհրաժարվել ֆրանսիական ապրանքներից

Փոխանցում է ria.ru-ն. ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն ավելի ու ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից, ըստ РИА Новости-ի` Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը։

«Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող պայմանագրերը նախատեսում են ապրանքների ազատ փոխանակում։ Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք է պահպանվեն։ ԵՄ անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի ստանձնած պարտավորությունների ոգուն և նրան ավելի են հեռացնում ԵՄ-ից»,- ասել է նա։

Բացի Թուրքիայից՝ ֆրանսիական ապրանքների բոյկոտի կոչերով հանդես են եկել մի քանի մուսուլմանական երկրներ ևս։

Հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր անհապաղ դադարեցնել բոյկոտի կոչերը՝ դրանք համարելով անհիմն։



Նման նյութեր