ԱՄՆ-ը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում չի դիմի ռազմական ծախսերի կրճատման այդ թվում Ռուսաստանում նոր սպառազինությունների զարգացման բնագավառում հաջողության պատճառով: Հոկտեմբերի 27-ին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում դրանում համոզվածություն Է հայտնել ԱՄՆ-ի Raytheon Technologies կոնցեռնի գործադիր տնօրեն Գրեգորի Հեյսը:
«Անկերծորեն ասած, այդ քալն անիմաստ կլիներ»,- հայտարարել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Պաշտպանությունը միշտ դասվել Է այն հարցերի կարգին, որոնք լուծվում են երկկուսակցական հիման վրա: Երբ (դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ) Բայդենը փոխնախագահ Էր, իսկ դրանից առաջ՝ սենատոր, նա բավականաչափ ողջամիտ մոտեցում Էր դավանում ազգային պաշտպանության նկատմամբ: Նա գիտակցոում Էր երկուստեք (դեմոկրատների եւ հանրապետականների – ծանոթ. խմբ.) փոխգործակցության անհրաժեշտությունն ազգային պաշտպանության կարիքների ապահովման նպատակով»,- շարունակել Է Պենտագոնի խոշորագույն կապալառուներից մեկի ղեկավարը: Հեյսը կանխատեսում Է, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը ցանկացած դեպքում կմնան ներկայիս մակարդակում: