«Այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»․ Վիտալի Բալասանյանի կոչը
Advertisement 1000 x 90

«Այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»․ Վիտալի Բալասանյանի կոչը

Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։

Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն։

Վիտալի Բալասանյան

ԱՀ հերոս, գեներալ



Նման նյութեր