Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել է Covid-19-ով հիվանդացության ռեկորդային՝ 2,8 միլիոն դեպք, տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվելու 2 884 604 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 39 712 հիվանդ։ Վարակման հաստատված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 16 տոկոսով, մահացությունը՝ 8 տոկոսով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ անցյալ շաբաթ վարակվածության ամենաբարձր աճը նկատվել է Եվրոպայում, Հյուսիսային և հատկապես Հարավային Ամերիկաներում։