Ո՞նց եք պատկերացնում զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ. Անդրանիկ Քոչարյան
Advertisement 1000 x 90

Ո՞նց եք պատկերացնում զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ. Անդրանիկ Քոչարյան

«Ալիևն ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք ու ինչ ուզենք՝ անենք։ Ո՞նց եք պատկերացնում զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ։ Այդպիսի բան չի կարող լինել»,- խորհրդարանական ճեպազրույցում անդրադառնալով Ալիևի՝ անվտանգության գոտուց հայկական ուժերը հանելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«1915-ին դա ստացվեց, որովհետև հայկական պետություն չկար։ Այսօր Հայաստանը պետություն է, նա Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Թող չմոռանան, թե անվտանգության գոտին ոնց է ձևավորվել,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով անվտանգության գոտու կարևորագույն նշանակությունը։

«Անվտանգության գոտին ձևավորվել է այն պարագայում, երբ որ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա և մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով ձևավորվեց այդ անվտանգության գոտին»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր խոսել անվտանգության գոտու հանձնման մասին՝ անիմաստ է։

«Ինձ շատ ավելի շատ մտահոգում են մեր ներքին «բայրաքթարները»,- աաց Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով Վազգեն Մանուկյանի՝ օրերս տարածած այն հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը:

«Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչողություն տված գործընթացներ են գեներացվում: Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են, քան՝ օդում թռչողները, որովհետև գետնի վրա են գործում: Այդ ուժերը չեն հանգստանում իրենց՝ մերժված լինելու հանգամանքից», – ասաց նա:



Նման նյութեր