Միացյալ Նահանգները Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրներին ուզում է համոզել, որ նրանք զսպեն Թուրքիային «Արևմուտքում»։
Այդ մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը։
«Թուրքիայի վերաբերյալ․ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պետք է զսպեն Թուրքիային Արևմուտքում»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։
Քուփերը խոստովանել է, որ ԱՄՆ-ը բավարարված չէ Թուրքիայի որոշակի գործողություններով ու որոշումներով և համարում է, որ նա ինքն է հաճախ «մարտահրավեր նետում» անդրատլանտյան միասնության համար։ «Անկասկած, մարտահրավեր կա։ ․․․Մենք մի քիչ խոսել ենք Միջերկրական ծովում, Սև ծովում Թուրքիայի սադրիչ պահվածքի մասին»,- նշել է ամերիկացի դիվանագետը՝ նկատի ունենալով Թուրքիայի գործողությունները Սև ծովում, որոնք առնչվել են ՆԱՏՕ-ի գծով այլ դաշնակիցների՝ Բուլղարիային և Ռումինիային։
«Մենք, իհարկե, աշխատում ենք, որպեսզի երաշխավորենք, որ Թուրքիան կմնա Արևմուտքում։ Դա կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար,- շեշտել է Քուփերը։- Մենք ուզում ենք հավաստիանալ, որ թուրքերը կմնան Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատու անդամը։ Ավելի լավ է նրանց պահել դաշինքի ներսում»։ Փոխանցում է tass.ru-ն։