Մադոննա. «Մեր աշխարհում ոչ մի կանոն չկա, եթե տղա ես և կա 100 կանոն, եթե աղջիկ ես» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մադոննա. «Մեր աշխարհում ոչ մի կանոն չկա, եթե տղա ես և կա 100 կանոն, եթե աղջիկ ես»

Billboard ամերիկյան ամսագիրը Մադոննային հռչակեց «Տարվա կին»: Շնորհանդեսին երգչուհին ելույթ է ունեցել, պաշտպանելով ֆեմինիզմը, բարձրաձայնելով սեռական բռնության խնդիրները: Buro 24/7 ներկայացրել է հատվածներ նրա ելույթից:

«Շնորհակալ եմ գնահատականի համար, որ ի զորու եղա այս 34 տարիների ընթացքում շարունակել գործունեությունս, դեմ հանդիման կնատյացության, սեքսիզմի, մշտական ծաղրի և դաժանություններին»:

«Մեր աշխարհում ոչ մի կանոն չկա, եթե տղա ես և կա 100 կանոն, եթե աղջիկ ես»:

«Կարծում եմ, որ միակ բանը, որ արել եմ, և որը ոչ միանշանակ կարող է ընդունվել, այն է, որ որոշեցի շարունակել ապրել այս աշխարհում: Մայքլը հեռացավ: Թուփակը հեռացավ: Փրինսը հեռացավ: Ուիթնին հեռացավ: Էմի Վայնհաուսը հեռացավ: Դևիդ Բոուին հեռացավ: Իսկ ես դեռ ոտքի վրա եմ: Հաջողակ եմ և օրհնյալ»:

buro247.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը