«Շնորհակալ կլինեմ բոլորին, ովքեր ներկա կգտնվեն, կաջակցեն ինձ ու իմ երկրին». Մաշա Մնջոյանն Ավստրալիայում համերգ կունենա` ի աջակցություն Հայաստանի ու Արցախի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շնորհակալ կլինեմ բոլորին, ովքեր ներկա կգտնվեն, կաջակցեն ինձ ու իմ երկրին». Մաշա Մնջոյանն Ավստրալիայում համերգ կունենա` ի աջակցություն Հայաստանի ու Արցախի

Երգչուհի Մաշա Մնջոյանը նոյեմբերի 6-ին Ավստրալիայում կունենա համերգ, որի հասույթի մի մասը կտրամադրվի Հայաստանին` արցախյան պատերազմից տուժածներին օգնելու նպատակով:

Երգչուհին իր ինստագրամյան հրապարակման մեջ խոստովանել է, որ թեեւ վերջին շրջանում, Հայաստանի ծանր վիճակով պայմանավորված, ցանկություն չի ունեցել ելույթների, այսօր որոշել է իր կարողությունները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի. «Վերջին շրջանում ես հետաձգում եմ իմ ելույթները իմ երկրում տեղի ունեցող դժբախտության պատճառով: Սգում եմ իմ բոլոր եղբայրների ու քույրերի համար, որոնք զոհվել են այս պատերազմի ընթացքում եւ այն զինվորների համար, որոնք չխնայեցին իրենց կյանքն ու հերոսաբար կռվեցին մեր հողերի պաշտպանության ու արդարության համար:

Ցանկանալով լինել ավելի օգտակար իմ երկրին` ես իմ զգացմունքները կարտահայտեմ իմ ելույթների միջոցով, ժողովրդական երգերի միջոցով` համախմբելով մարդկանց մեկ վայրում` նրանց հետ հաղորդակցվելով սիրո ու երաժշտության լեզվով, պատմելով իմ ծագման ու գեղեցիկ երկրի մասին:

Շնորհակալ կլինեմ բոլորին, ովքեր ներկա կգտնվեն, կաջակցեն ինձ ու իմ երկրին, որն այսօր իր գոյության դժվար շրջաններից է ապրում: Համերգի հասույթի մի մասը կտրամադրվի Հայաստանին ու Արցախին»,- նշել է երգչուհին:

https://www.instagram.com/tv/CG5HnsvHC2r/?utm_source=ig_embed