Ռումինացի հրշեջը փրկել է շան կյանքը՝ նրան սրտի անուղղակի մերսում անելով և արհեստական շնչառություն տալով այն բանից հետո, երբ նա թունավորվել էր շմոլ գազից, տեղեկացնում է Mashable-ին:
Տեսանյութը, որը դեկտեմբերի 9-ին Կոստի Տուդորի կողմից հրապարակվել էր Facebook-ում, մինչև դեկտեմբերի 12-ը ավելի քան երկու միլիոն դիտում էր հավաքել:
Ռումինիայի Պիտեշտի քաղաքի տներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ շան տերը ծանր վիրավորվել էր և շտապ տեղափոխվել հիվանդանոց, իսկ ընտանի կենդանին պառկած էր մնացել էր մայթի վրա: Դա տեսնելով՝ հրշեջ Կոստակ Մուգուրելն առաջին օգնությունն է ցուցաբերել շանը՝ նրան սրտի անուղղակի մերսում անելով և արհեստական շնչառություն տալով: Այնուհետև կենդանուն տեղափոխել են անասնաբուժական կլինիկա:
Դրանից հետո սոցցանցերի հիացած օգտատերերը Մուգուրելին հեղեղել են երախտագիտության խոսքերով ու սմայլիկներով: Ինչպես նշում է Mashable-ը, արհեստական շնչառության օգնությամբ կենդանիներին փրկելը բացառիկ դեպք է: