Իսրայելի սփյուռքի նախարարն իր աջակցությունն է հայտնել Բաքվին:
Ազարթաջ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի սփյուռքի նախարար Օմեր Յանկլովիչը, շաբաթ օրն իր ադրբեջանցի գործընկերոջ, ինչպես նաև մի խումբ հրեա և ադրբեջանցի պաշտոնյաների հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, ասել է. «Շատ ենք ցավում այս պատերազմի համար: Մենք պատմությունից լավ գիտենք, թե ինչ է նշանակում հարձակում խաղաղ բնակչության վրա: Մենք միշտ ձեր կողքին ենք այս դժվարին պայմաններում և աղոթում ենք ձեզ համար: Մեր շաբաթօրյա աղոթքի ժամանակ Աստծուց ձեզ համար հայցում ենք խաղաղություն, անվտանգություն ու հանգիստ»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպայի հրեաների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Սարոսկին, ով ասել է. «Ադրբեջանն ու Իսրայելն իմ երկու հայրենիքներն են: Եվ շատ կարևոր է, որ այս արդար պատերազմում, Իսրայելը կանգնած է Ադրբեջանի կողքին»:
Իսրայելում Ադրբեջանի տան նախագահ Շիրին Նախմիան, հանդիպման ժամանակ ասել է. «Մենք անընդհատ կապի մեջ ենք և Իսրայելին տեղյակ ենք պահում պատերազմի ընթացքի մասին»:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի հրեական համայնքի շուրջ 100 ներկայացուցիչներ, որոնք աղոթել են Ադրբեջանի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության համար: