ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել Է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող Է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:
«Ոչ ոքի մի ասեք, բայց թույլ տվեք փոքր-ինչ սպասել ընտրություններից հետո: Ես գնահատում եմ այդ խորհուրդը»,- Մայամիում կայացած հանրահավաքի մասնակիցներին ասել Է Թրամփը՝ արձագանքելով «հեռացնել Ֆաուչիին» բազմության կոչին:
«Նա շատ հարցերում ճիշտ չի եղել: Նա շատ լավ մարդ Է, բայց բազմաթիվ անգամ սխալվել Է»,-հավելել Է նախագահը: ԱՄՆ-ի ղեկավարը հիշեցրել Է, որ Ֆաուչին հորդորել Է «ոչ մի պարագայում դիմակ չկրել», «չպաշտպանվել Չինաստանից», իսկ ավելի ուշ հայտարարել Է, որ «նախագահ Թրամփը տասնյակ հազարավոր կյանքեր Է փրկել» սահմանները ժամանակին փակելու պատճառով: Ավելի վաղ հոկտեմբերին Թրամփն ասել Է, որ մարդիկ «հոգնել են» մշտապես կորոնավիրուսի մասին լսելուց:
«Մարդիկ հոգնել են COVID-ից: Նրանք ասում են. «Արեք ինչ ուզում եք, միայն մեզ հանգիստ թողեք»:
Մարդիկ հոգնել են Ֆաուչիին եւ այդ բոլոր ապուշներին լսելուց»,-իր հերթին Politico հրատարակությունը մեջբերում Է նախագահի խոսքը՝ նախընտրական շտաբի աշխատակիցների հետ նրա զրուցի ժամանակ: ԱՄՆ-ի ղեկավարը Ֆաուչիին անվանել Է «աղետ», բայց դրա հետ մեկտեղ նշել, որ խնդիրն Էլ ավելի մեծ կլինի, եթե նա հեռացվի:
Ինչպես նշել Է The Guardian բրիտանական հրատարակությունը, Ֆաուչին աշխահի առաջատար փորձագետներից մեկն Է վարակիչ հիվանդությունների գծով: Շուրջ 30 տարի նա զբաղեցրել Է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը, Ֆաուչին Սպիտակ տանն առընթեր COVID-19-ի աշխատանքային խմբի առաջատար փորձագետներից մեկն Է: Նա քանիցս հնչեցրել Է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խստացման անհրաժեշտությունը՝ վարակի սրընթաց տարածման պատճառով: Դրա հետ մեկտեղ արժե նշել, որ Թրամփն այդ մոտեցման կողմնակիցը չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: